Ժնևում երկու իսպանուհիներ են ձերբակալվել այն պատճառով, որ 500 եվրո անվանական արժեքով մոտ 100 հազար եվրոյի թղթադրամներով խցանել են ժնևյան մի քանի ռեստորանների և UBS բանկի բաժանմունքի զուգարանները։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ժնևյան կանտոնի դատախազության մամլո քարտուղար Վինսենթ Դերուանին։

Հետաքննությունը շարունակվում է։ Դատախազը փորձում է պարզել այդ փողերի ծագումը։

Բանկի ու ռեստորանի ղեկավարությունները ստիպված են եղել մի քանի հազար ֆրանկ վճարել՝ կոյուղին մաքրելու համար։

Իսպանուհիների դեմ դեռևս մեղադրանք չի առաջադրվել։

Փողերը վնասելը Շվեյցարիայում հանցագործություն չի համարվում, սակայն հետաքննությունը շարունակվում է, քանի որ առկա են անօրինական գործունեության վերաբերյալ կասկածներ՝ կապված այդ գումարների հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել