Սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում առաջին անգամ կայացավ Yerevan Music Night միջոցառումը, որի ընթացքում հնչեցին ջազային և փոփ կատարումներ, իսկ երեկոն իր անակնկալ ելույթով հիշարժան դարձրեց աշխարհահռչակ երգիչ Լու Բեգան:

 

«Այսօր հստակ կարող ենք ասել, որ Yerevan Music Night-ը խիստ հաջողված միջոցառում և իսկական երաժշտական տոն էր բոլորի համար: Արդշինբանկը շարունակաբար աջակցում է մշակությային ոլորտի տարբեր միջոցառումների իրականացմանը և այս դեպքում նույնպես անմասն չմնաց: Մեր աջակցության շնորհիվ աշխարահռչակ Լու Բեգան ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար՝ պարգևելով նրան իսկական տոն և անմոռանալի դարձնելով ևս մեկ օր»,- նշեց Արդշինանկի ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:  

Միջոցառումը կազմակերպվել էր Արդշինբանկի աջակությամբ KAMI Music Club-ի և Yerevan Wine Days-ի կազմակերպիչների հետ համատեղ: Միջոցառման ընթացքում հավաքվածներին տոնական տրամադրություն պարգևեցին հայ երգարվեստի հայտնիներից շատերը, իսկ Լու Բեգան ամփոփեց հանդիպումը՝ կատարելով իր երգացանկի ամենահայտնի հիթերը, այդ թվում՝ «Mambo No. 5»-ն ու «I Got a Girl»-ը:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի մասնաճյուղային լայն ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել