Մոտ 10 տարի շարունակ Միացյալ Նահանգները Վիետնամում օգտագործել է «Օրանժ» կոչվող քիմիական զենքը, որի օգնությամբ ոչնչացրել են հազարավոր հեկտար անտառներ ու այլ բուսականություն։ Դա արվել է ավելի արագ տեղաշարժվելու և հակառակորդի շարժն ավելի արդյունավետ հսկելու համար։

Քիմիկատի օգտագործման արդյունքում Վիետնամում մահացել կամ անդամալույծ է դարձել ավելի քան 400.000 մարդ, իսկ մոտ 500.000 երեխա ծնվել է միջին կամ ծանր արատներով։ Այդ քիմիկատի կիրառումն ազդել է նաև ամերիկացի զինվորների վրա, ովքեր, վերադառնալով տուն, տառապել են լիմֆոմայով, լեյկեմիայով և քաղցկեղի զանազան տարատեսակներով։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում հազվագյուտ ֆոտոշարք, որտեղ կարող եք տեսնել, թե ինչ ազդեցություն է ունեցել քիմիական զենքի կիրառումը Վիետնամի ֆլորայի, ֆաունայի և բնակչության վրա։

Ինքնաթիռները տարածում են քիմիկատը

Քիմիկատի ազդեցության հետևանքով այս տղան առանց աչքերի է ծնվել

Նկարում պատկերված տարածքի աջ հատվածի վրա ազդել է այս քիմիկատը

Ամերիկացի զինվորները տարածում են այն՝ խախտելով սեփական անվտանգության կանոնները

Այս աղջիկը ծնվել է առանց ձեռքերի և ամեն ինչ անում է ոտքերով

Այս երեխան կույր և համր է ծնվել

Կրկին տեսեք, թե ինչպես են տարածել այդ քիմիական նյութը

55-ամյա կինը և նրա տղան, ով բնածին ծանր արատներ ունի

Իսկ այս երեխան ծնվել է ուղեղի ծանր վնասվածքով

Ահա և քիմիկատի ազդեցությունը պատերազմի մասնակից զինվորի վրա

Զինվորը լողանում է արդեն աղտոտված ջրում

Ամերիկացի վետերանը ցույց է տալիս քիմիկատի ազդեցության դրսևորումներն իր մաշկի վրա

Քիմիկատը տարածում են ուղղաթիռով

Որբ վիետնամցի երեխա, ով նույնպես հիվանդ է

Այս տղամարդը ծնվել է ոսկրային համակարգի լրջագույն դեֆորմացիայով

Այս երեխան նույնպես չունի աչքեր

Նման երեխաները շատ են... Իսկ ամեն ինչի մեղավորը «Օրանժ» անվանմամբ քիմիկատն է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել