Ճապոնիան շատերին հայտնի է որպես բարձր տեխնոլոգիաներին տիրապետող երկիր: Սակայն երկրում այլ հետաքրքիր երևույթներ էլ են իրականանում: Այս երկիրն էլ ունի իր հանցավոր աշխարհը, որը կոչվում է յակուձա: Սրանք իրական հանցավոր սինդիկատներ են:

Իշխանության աստիճանով յակուձայի հետ համեմատվել կարող են ասիական տրիադները կամ արևմտյան մաֆիան: Սակայն ճապոնական հանցավոր աշխարհն ամբողջովին տարբեր է և այլ կերպ է գործում: Ասում են, որ այս մաֆիան ունի անգամ իր գրասենյակային շենքերը, իսկ նրա գործունեության մասին ազատորեն լուսաբանում են թերթերը:

Յակուձան կազմավորվել է դեռևս XVII դարում, երբ ֆեոդալները սկսեցին հասկանալ, որ բաց պայքարը հակառակորդների հետ, ինչպես դա անում էին սամուրայները, ավելի էֆեկտիվ չէ, քան գաղտնին: Այսօր յակուձան առանց չափազանցության համարվում է Ճապոնիայի հարստություններից մեկը: Սակայն արևմուտքում դրա մասին շատ քիչ բան գիտեն, այդ պատճառով էլ հետաքրքիր կլինի մի քանի բացահայտումներ անելը:

Հզոր պայքար յակուձայի դեմ

Ճապոնիայի իշխանությունները շատ բան գիտեն երկրի ամենախոշոր հանցագործային սինդիկատի՝ Յամագուտի-գումիի մասին: Վերջին անգամ դրա դեմ պայքարի մեջ խառնվել է նաև ԱՄՆ կառավարությունը: Ամերիկայի քաղաքացիներին ուղղակիորեն արգելել էին գլխավոր սինդիկատ Քենյիթի Սինոդայի հետ ֆինանսական համաձայնագրեր կնքել: «Սև ցուցակի» մեջ էր ընկել նաև նրա աջ ձեռքը՝ Կիեսի Տակայաման: Կազմակերպության՝ Միացյալ նահանգների տարածքում գտնվող բոլոր հաշիվները սառեցվեցին: Ճապոնիայում ընդունվեցին օրենքներ, որոնք կոչված էին խզելու կապերը յակուձայի ու օրինական բիզնեսների միջև: Առաջ ծագող արևի երկրում սահմանափակում էր համարվում միայն տուգանքը, որը գանձվում էր կրիմինալի հետ գործարքներ կնքողներից: Զարմանալի է, սակայն նոր օրենքներն արդյունավետ եղան: Արդյունքում Ճապոնիայում յակուձայի անդամների թիվը կրճատվեց այնքան, որքան չէր կրճատվել վերջին հարյուրամյակի ընթացքում: Հենց ինքը՝ Սինոդան, կարծում է, որ իր սինդիկատի վերացումը երկրի համար մեծ խնդիր կառաջացնի, փողոց դուրս կգան հազարավոր անգործ բանդիտներ, որոնք ճապոնական հասարակության համար վտանգավոր բեռ կդանան:

Յակուձայի կողմից օգնություն կարիքավորներին

2011 թ. Ճապոնիան բնական աղետի ենթարկվեց. երկրի վրա «հարձակում գործեց» ցունամին: Կազմակերպություններից մեկը, որն առաջինը տուժած շրջաններին օգնության հասավ, յակուձան էր: Եվ այս դեպքը միակը չէ։ 1995 թ. խոշոր քաղաք Կոբեում երկրաշարժից հետո մաֆիայի անդամները մեգապոլիսի ավերված հատվածներ անհրաժեշտ ու թանկարժեք գույք հասցրին: Դրա համար յակուձան օգտագործում էր ուղղաթիռներ, սկուտերներ ու նավակներ: Լեգենդ կա անգամ այն մասին, որ յակուձան միշտ է օգնում նրանց, ովքեր դրա կարիքն ունենում են: Չէ՞ որ մաֆիայի անդամները այնպիսի մարդիկ են, որոնք իշխաությունների կողմից անուշադրության են մատնված եղել: Մնացածները կարծում են, որ մաֆիոզների նման պահվածքն ուղղակի գովազդային է ու միջոց է հասարակական աջակցություն ստանալու: Նրանք հանցագործ սինդիկատներին նաև ֆինանսական եկամուտ են բերում: 2011 թ. երկրաշարժից անմիջապես հետո յակուձայի ղեկավարության տակ գտվող կազմակերպությունները կարողացան կնքել շահավետ կառավարական պայմանագրեր: Աղետն այնքան մեծամասշտաբ էր, որ իշխանություներն ուղղակի ստիպված էին դիմելու անգամ կասկածելի ընկերություններին:

Քննություններ մաֆիոզների համար

2009 թ. Յամագուտի-գումի կազմակերպության անդամներին ստիպեցին անցնել 12-թերթանի մի թեստ: Մաֆիան այդ քայլին գնաց այն բանի հետո, երբ կառավարությունը սկսեց լուրջ քայլեր ձեռնարկել կազմակերպված հանցագործությունների դեմ: Կարծում էին, որ, այս քննությունն անցկացնելով, կկարողանան ազատվել անհարմար իրադարձություններից և գտնել նրանց, ովքեր իսկապես տիրապետում են համապատասխան գիտելիքների: Հարցաշարի մեջ թեմաները բազում էին՝ սկսած աղբի անօրինական նետումից մինչև մեքենաների մրցավազքը: Ծիծաղելի է թվում պատկերացնել այն պահը, երբ սարսափելի հայացքներ ու շատ դաջվածքներ ունեցող բանդիտները զգաստ նստած են լսարանում ու քննություն են հանձնում: Սակայն այսպիսի քայլն ի ցույց է դնում ճապոնական տնտեսության վիճակը ևս: Վաղուց համարվում է, որ հենց յակուձան է համարվում ազգային մշակույթի ու տնտեսության հիմնաքարերից մեկը: Եվ եթե բանդիտները հայտարարեն, որ իրենց կազմակերպությունը ճգնաժամի մեջ է, ապա մնացած բոլոր ճապոնացիներն էլ հաստատ վատ դրության մեջ կընկնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել