Yerkir.am-ը գրում է.

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին: Լրագրողները մասնավորապես հետաքրքրվեցին, թե լեզուների զարգացման հայեցակարգում ինչու է այնպես ստացվել, որ ռուսերենն առանձին հայեցակարգ ունի, իսկ մնացած լեզուներինն` առանձին:

Ի պատասխան` ԿԳ նախարարը նշեց, որ դա առաջին հերթին բխում է այն հանգամանքից, որ մյուս օտար լեզուները լատինատառի հիմքի վրա են, իսկ ռուսերենը` կիրիլիցաներով են: Բացի այդ, ԿԳ նախարարը հիշեցրեց` ռուսերենը մեր դպրոցներում, որպես օտար լեզու, երկրորդ դասարանից են սովորեցնում աշակերտներին, իսկ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներենը դպրոցներն ընտրում են:

«Բացի այդ` մեր մասնագիտական գրականության բացարձակ մեծամասնությունը ռուսալեզու է, դրաան գումարած փաստը, որ ունենք մեծ Սփյուռք` ՌԴ-ում, որն ակտիվ կապի մեջ է ՀՀ-ի հետ: Մեզ մոտ տարածվածության մասշտաբով ռուսերենին մոտ է անգլերենը, սակայն մենք մտահոգ ենք ֆրանսերանի և գերմաներենի պահպանման հարցով: Բոլոր լեզուներն էլ դրված են «Օտար լեզուների հայեցակարգ»-երի տակ, այսինքն` պետք չի քաղաքականացնել այս ամենը»,-ասաց նախարարը:

Նրա մեկնաբանմամբ` եթե ուզում ենք, որ Հայաստանի կրթական համակարգը հենվի գիտության վրա` պարտավոր ենք օտար լեզուների դասավանդումն ուժեղացնել:

Ըստ ԿԳ նախարարի` խնդիրն այն է, որ օտար լեզվի իմացությունն է պարտավոր, այլ ոչ թե կոնկրետ ռուսերենի իմացությունը.«Փոքր երկրներն իրենց ազգային լեզվով չեն կարող ստանալ տեխնիկական թարգմանության այն պաշարները, որոնք կան: Դուք մեր գիտնականներից ցանկացած մեկին հարցրեք, թե որ լեզվով է իրենց ավելի մատճելի ու պարզ նյութեր ստանալը: Լեզուների զարգացման հայեցակարգ նոր չէ, որ ընդունում ենք, ուղղակի անընդհատ փորձում են քաղաքականացնել ռուսերենը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել