«iPhone X-ն ու iPhone 8-ն արտադրողականությամբ գերազանցում են իրենց Android-մրցակիցներին կրկնակի։ Apple A11 Bionic նոր չիպը թեստի ժամանակ ցուցաբերել է տպավորիչ արդյունքներ»,- հայտնում է BGR-ն։

Արդյունքները երկու անգամ գերազանցել են Android օպերացիոն համակարգով աշխատող թոփ սմարթֆոններին, մասնավորապես՝ Snapdragon 835 և Exynos 8895 չիպերով Samsung Galaxy S8-ին, Note 8-ին։

Փորձագետների գնահատականներով՝ Apple A11 Bionic-ը կարող է դառնալ ամերիկյան արտադրողի կողմից ստեղծված ամենաօպտիմալացված չիպը՝ շնորհիվ սարքերում ներկառուցված գրաֆիկական և ֆոտո-սոցպրոցեսորների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել