Azatutyun.am-ը գրում է.
Մոսկվայում զինագործ Միխայիլ Կալաշնիկովի արձանի բացման ժամանակ ակտիվիստ է ձերբակալվել, ով ձեռքում պահում էր «Զենք ստեղծողը մահ ստեղծող է» գրությամբ պաստառ:
ОВД-Инфо իրավապաշտպան պորտալի տվյալներով, միայնակ բողոքի ակցիայի դուրս եկած Անդրեյ Կիսելյովին ձերբակալել են ոստիկանության վեց աշխատակիցներ: Նրանք չեն պարզաբանել իրենց գործողությունները և ակտիվիստին տեղափոխել են ոստիկանական բաժանմունք:
Կալաշնիկովի արձանի տեղադրումը Սադովոյե Կոլցոյում սկսվել է այս տարվա ամռանը: Զուգահեռաբար վերակառուցվում էր այդ տարածքի երթևեկելի հատվածը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://www.azatutyun.am/a/28744473.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել