Բոլոր ծնողներն էլ սիրում են իրենց երեխաներին և ցանկանում են նրանց համար լավագույնը: Դաստիարակչական նպատակներով մենք հաճախ ասում ենք բաներ, որ առհասարակ չի կարելի ասել երեխային, որքան էլ դրանք ճիշտ լինեն:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 5 աններելի բան, որ բացառապես յուրաքանչյուր ծնող ասում է իր երեխային, և ինչու է դա ահավոր:

#1 «Դու ինձ ուղղակի հունից հանում ես այս պահին»

Հավանաբար այս արտահայտությունը համապատասխանում է իրականությանը օրը 100 անգամ, սակայն այն, որ դա ճշմարտությունն է, չի նշանակում, որ դուք դա պետք է ասեք դա ձեր երեխային: Այդպես երեխան սկսում է իրեն պատասխանատու և մեղավոր զգալ ձեր տրամադրության համար: Դա կարող է ներքին խնդիրներ առաջացնել նրա մոտ: Նմանատիպ իրավիճակներում նախընտրելի է ասել. «Ես այսօր շատ ծանր օր եմ ունեցել, և համբերությունս սպառվել է, ես պետք է մի փոքր հանգստանամ և ինձ կարգի բերեմ»:

#2 «Որովհետև ես այդպես ասացի»

Նմանատիպ արտահայտությունը ենթադրում է լիակատար ենթարկում: Այդպիսով դուք պահանջում եք, որ նա, անկախ ամեն բանից, ձեզ ենթարկվի՝ դրանով իսկ թույլ չտալով, որ նա ինքնուրույն մտածի, վերլուծի և հասկանա, թե ինչ եք դուք ասում: Կարևոր է ոչ թե ենթարկվող երեխա դաստիարակել, այն այնպիսի մեկին, ով ունակ կլինի մտածելու, վերլուծելու և հասկանալու պատճառները, այնպես որ, բացատրեք, թե ինչու եք նրան այս կամ այն բանը ասում վերոնշյալ արտահայտությունն անելու փոխարեն:

#3 «Հենց հիմա վերջ տուր լացիդ»

Երբեք, լացի ողջ պատմության ընթացքում,այս արտայատությունը երբեք չի օգնել լուծել խնդիրը: Ավելին՝ սա առաջացնում է վախի, կաշկանդվածության, պանիկայի և անհարմարարության զգացողություն, ինչն էլ ավելի շատ է խանգարում լուծել ծագած խնդիրը: Ապացուցված է, որ լացն օգնում է ազատվել կուտակված բացասական էմոցիաներից և հանդարտվել, ուստի այն անգամ օգտակար է:

#4 «Այդպիսին է կյանքը»

Մենք հիմնականում դիմում ենք այս արտահայտությանը, երբ ասելու ոչինչ չենք ունենում: Մենք գիտակցում ենք, որ իրավիճակը սխալ է ու անարդար, և մենք գիտենք, որ այն ցավ է պատճառում մեր երեխային, սակայն մենք ոչինչ անել չենք կարող: Այս արտահայտությունը ոչ մի կերպ չի օգնում մեր երեխային, ավելին՝ այն նրա մոտ ձևավորում է հարմարվողականություն կյանքի այն բացասական երևույթներին, որոնց հետ նա համաձայն չէ և գուցե չպետք է համաձայնի: Ավելի լավ է նման իրավիճակներում ինչ-որ ոգեշնչող բան ասել և հուսադրել՝ ասելով, որ սա էլ կանցնի, և ամեն վատ բանի հաջորդում է լավը: Իսկ եթե կա հնարավորություն, փորձեք ինչ-որ քայլեր ձեռնարկել ստեղծված անարդարության դեմ պայքարելու:

#5 «Դու շատ բուռն ես արձագանքում, բավական է այդքան զգայուն լինես»

Այսպիսով դուք կարծես ասում եք նրան, որ իր զգացմունքներն անկարևոր են: Ավելին՝ հետագայում նա ճիշտ այսպես է վարվելու ինչ-որ մեկի հետ, ով նմանատիպ իրավիճակում է հայտնվել, նա դառնալու է կարեկցելու ունակությունից զուրկ էակ: Երբ մենք նրանց ասում ենք, որ էմոցիոնալ լինելը սխալ է, դա ընկալվում է այսպես՝ էմոցիաները թուլության նշան են: Կարծես ասենք՝ դու ես մեղավոր, որ տխուր ես: Այդպես երեխան սկսում է իր մեջ պարփակվել և հետագայում՝ արդեն ավելի մեծ հասակում, չի կարողանում իր զգացմունքներն արտահայտել: Դրա փոխարեն պետք է երեխային սովորեցնել հարգել իր և այլոց զգացմունքները և բացատրել, որ երբեմն լինում են և բացասական զգացողություններ, սակայն հարկավոր է դրանք հաղթահարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել