Azatutyun.am-ը գրում է.

Տաջիկստանի Հակակոռուպցիոն գործակալության նախկին աշխատակիցը կոռուպցիայի մեղադրանքով 15 տարվա ազատազրկման է դատապարտվել: Ֆիրուզ Խոլմուրոզոդըի հարազատները «Ազատության» տաջիկական ծառայությանն ասել են, որ քննչական վարչության նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել մեքենայության և կաշառակերության հոդվածներով:

Վճիռն այսօր հրապարակել է Գերագույն դատարանը: Դատարանը նաև վճռել է Խոլմուրոզոդըին զրկել ունեցվածքից, ինչպես նաև արգելել պատիժը կրելուց հետո հինգ տարվա ընթացքում ղեկավար պաշտոններ զբաղեցնել: Խոլմուրոզոդըի հինգ նախկին ենթակաները նույնպես դատապարտվել են երկարատև ազատազրկման, հայտնել են նրա հարազատները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել