Սանկտ Պետերբուրգի մոտ «Արևմուտք-2017» զորավարժությունների ժամանակ ուղղաթիռը ոչ թիրախային հրթիռներ է արձակել։ Դեպքը տեղի է ունեցել «Լուժսկի» զորակայանի մոտ։ Երկու մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է 66.ru պորտալը։

Հաղորդվում է, որ տուժածները լրագրողներ են։ Այրվել է երկու մեքենա։ Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին կամ 18-ին։ Պաշտոնապես այդ մասին չի հաղորդվել։

Նշվում է, որ Կա-52 հարվածային ուղղաթիռը խոտանի պատճառով կատարել է «օդ-երկիր» դասի հրթիռների ակամա արձակում։ Երեք արկ հայտնվել են գոտում, որտեղ գոյացել էր զինվորական և քաղաքացիական մեքենաների կայանատեղի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել