Տևական ժամանակ է, ինչ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում առկա էր ջրի խնդիր: Այս խնդրի լուծման համար նախորդ տարի այնտեղ մեկնարկել էին ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները: Այժմ արդեն ավարտվել է արտաքին ջրագծի կառուցումը, շուրջ 14 կմ խողովակաշարի անցկացումը, ինչպես նաև դիտահորերի մոնտաժման աշխատանքները:

Դեռ մեկ տարի առաջ էլ Շահումյանի Ծար համայնքի լեռնային գոտում կառուցվել է 3 ակունք: Դրանք նախատեսված են աղբյուրներից հոսող ջրերի հավաքման և ֆիլտրացման համար:

Աշխատանքները, ընդհանուր առմամբ, մոտենում են ավարտին: Ներկայումս ընթանում է նորակառույց ջրամատակարարման համակարգի փորձարկումը, որից հետո Քարվաճառը «զինված» կլինի թե՛ ոռոգման, թե՛ խմելու համար նախատեսված մաքուր ջրով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել