Asekose.am-ը գրում է.

«Տաշիր Գրուպ»-ի նախագահ Սամվել Կարապետյանի դուստրը` Տաթև Կարապետյանն իր էջում ամուսնու  հետ լուսանկար է հրապարակել` շնորհավորելով ամուսնության 7 տարվա կապակցությամբ:

«7 տարի: Դրանցից և ոչ մի օր ես չէի ցանկանա հետ բերել: Ոչ մի օր չէի ցանկանա վերապրել: Ոչ մի օր չէի ցանկանա փոխել: Դու ինձ սովորեցրիր գնահատել պահը մեր «ՀԻՄԱ»-ի մեջ մինչև այն դառնում է հիշողություն: Ես էլ չշփոթվելով սովորեցի հավաքել դրանք իմ «Հիշողության օրագրում»: Եվ եթե մեր սիրավեպն անուն ունենար, ապա միանշանակա կլիներ «Ազատության 7 տարի»: Դրանում ենք տեսնում մեր երջանկության բացարձակ կետը: Ազատություն, որը զերծ է նախապաշարմունքներից`կապված այն բանի հետ, ով պետք է մենք լինենք` ամբողջովին ընդունելով` ովքեր ենք մենք: Սիրում եմ, քո Տաթո»:

Հավելենք, որ Տաթև Կարապետյանի ամուսինը նույնպես աշխատում է «Տաշիր Գրուպ»-ում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել