Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ սկսվել է երկրի տարածքում ԱՄՆ ռազմաօդային ուժերի մշտական բազայի շինարարություն։ Այս մասին հայտնում է ITV հեռուստաալիքը։

Ամերիկացի զինվորականները պարբերաբար գտնվում են երկրի տարածքում զորավարժությունների կամ այլ հանձնարարությունների իրականացման շրջանակում, սակայն մինչ օրս նրանց ներկայությունն Իսրայելում եղել է ժամանակավոր։

Բազան, որը կտեղակայվի Նեգև անապատում՝ «Մաշաբեյ Սադե» ՀՕՊ բազայի տարածքում, մշտական հիմունքով կզբաղեցվի ԱՄՆ ՀՕՊ ուժերի զորակազմով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել