Operativ.am-ը գրում է․

Կարիբյան կղզիներին մոտեցող «Մարիա» փոթորկի ուժգնությունը հասել է վտանգավոր չորրորդ աստիճանի, հայտնում է AP-ն։

Մայամիում փոթորիկների ազգային կենտրոնը հայտնել է, որ «Մարիան» ուժգնանում է ցամաքին մոտենալուն համընթաց։ Քամու մշտական արագությունը հասնում է 215 կմ/ժ-ի։ Ակնկալվում է, որ փոթորիկը կհասնի Դոմինիկա կղզուն։

Փոթորկի մասին նախազգուշացում է արվել նաեւ Պուերտո Ռիկոյի, Կուլեբրայի ու Վյեկեսի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել