Նայեք նկարին և ընտրեք այն ծաղիկը, որը ձեզ առավել շատ է դուր գալիս։ Ամեն մի ծաղիկ ունի որոշակի նշանակություն և կբացահայտի ձեր մասին ինչ-որ յուրահատուկ գաղտնիք։

Ծաղիկ 1

Ինչպես և Ամարիլիսը, դուք նույն կերպ ծաղկեցնում եք Սուրբ ծնունդը։ Տոներից առաջ դուք երկար պլանավորում եք անմոռանալի երեկույթ մտերիմների համար։ Դուք միշտ շրջապատված եք ընկերներով։ Միշտ աջակցում եք նրանց և միշտ կարողանում եք գտնել քաջալերման ճիշտ խոսքեր և ճիշտ խորհուրդներ։ Այս ծաղիկը խորհրդանշում է գեղեցկությունը։

Ծաղիկ 2

Ինչպես և շուշանը, ձեզ մոտ նույնպես էներգիան ուղղակի ծփում է։ Ձեր հզոր աուրան գրավում է մարդկանց։ Դուք ոգեշնչում եք մարդկանց ձեր էներգիայով և ստեղծագործելու ունակությամբ։ Ձեզ հետ միշտ ուրախ է։ Շուշանը նաև խորհրդանշում է մաքրություն և նրբաճաշակ գեղեցկություն։ Դուք լավատես եք, հետաքրքրասեր և նախաձեռնող՝ իդեալական համադրություն։

Ծաղիկ 3

Ինչպես վարդը, դուք չքնաղ եք։ Մարդկանց դուր է գալիս գտնվել ձեր կողքին, որովհետև դուք միշտ ասում եք այն, ինչ մտածում եք։ Կարմիր վարդը ցույց է տալիս, որ դուք խիզախ և ազնիվ մարդ եք։ Դուք միշտ պլանավորում եք ապագան և ունեք բազում պլաններ։ Դուք գիտեք՝ ինչ եք ուզում և չեք վախենում գնալ ձեր երազանքի ետևից։ Բայց հիշեք, երբեմն հարկավոր է վայելել ներկան։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել