Նոր ուսումնասիրության համաձայն՝ ձեր ծննդյան ամիսը կարող է ձեզ վրա ավելի ազդել, քան վկայում են հորոսկոպները: Դա կապ ունի երեխաների ընդհանուր հաջողության հետ երեխա ժամանակ և պատանի տարիքում:

Ինչպես են ուսումը, անչափահաս ժամանակ հանցագործություններ կատարելը կապված ծննդյան ամսվա հետ, կպատմենք ստորև:

Սեպտեմբերին ծնված երեխաներն առավելապես դասարաններում ավագ աշակերտներն են: Ամենամեծ տարիքի երեխաների լավագույն առաջադիմություն խմբում կարելի է տեսնել նաև դպրոցից դուրս:

Հետազոտող Մալքոլմ Գլադուելի գրքում կանադացի հոկեիստների քննության հետ կապված դրվագ կա: Կանադայի հոկեյի երիտասարդական լիգաների համար ընտրության սահմանափակումն ամեն տարիքային դասի համար հունվարի 1-ն է, ինչը նշանակում է, որ տարվա սկզբում ծնված խաղացողներն ամենամեծն են:

Կանադայում լավագույն հոկեիստները կլինեն հունվարին ծնված երեխաները: Կանադայում էլիտար հոկեիստների 40%-ը ծնվել է հունվար-մարտին, ամենաշատ խաղացողները հունվարին են ծնվել:

Գլադուելը բացատրում է, որ մի քանի ամսով մեծ լինելը կարող է մեծ տարբերություն չթվալ հասուն կյանքում:

Բայց վաղ տարիքում, երբ երեխաները մանկապարտեզ են գնում կամ սկսում են սպորտով զբաղվել, մի քանի ամիսը կարող է արմատապես ազդել նրանց զարգացման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել