Ինդոնեզիայի Կուտայ-Կարտանեգարա շրջանում կոկորդիլոսը հարձակվել է շամանի վրա և նրան տարել ջրի տակ։ Այս մասին հայտնում է Coconuts.co պարբերականը։ Տեղի բնակիչները դիմել էին շամանին՝ խնդրելով գտնել Արջունային՝ գյուղի բնակչի, ով անհետացել էր երեկ։ Նրանք հաստատել են, որ Արջունան երեկ լողալիս է եղել գետում, երբ նրա վրա սողուն է հարձակվել։ Երբ կոկորդիլոսներ հմայողը գետն է մտել, կոկորդիլոսը բռնել է նրան։ Ականատեսները նկարահանել են շամանի մահը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել