«Ճապոնիայի Մանկաբարձության և գինեկոլոգիական միության տվյալներով՝ յուրաքանչյուր 20-րդ ճապոնացի փոքրիկ լույս աշխարհ է եկել «փորձանոթից»»,- հայտնում է kommersant-ը։

Համաձայն մարդահամարի՝ Ճապոնիայի բնակչությունը կրճատվում է 2010 թվականից։ 2016 թվականի երկրում ծնվել է 1 մլն-ից քիչ երեխա։ Ծնելիության գործակիցն ընկել է՝ հասնելով 1.43-ի (նորածինների թիվը յուրաքանչյուր 1000 մեծահասակ ճապոնացու հաշվով)։ Ծնելիության համար պայքարել որոշել են անպտղության բուժմամբ։

2016 թվականին իշխանությունները մեծացրել են արտարգանդային բեղմնավորմանը հատկացվող սուբսիդիաները։ Շնորհիվ նոր հատկացումների՝ ճապոնացիները կարող են գերազանցել 2015 թվականի ցուցանիշը, որը դարձել է ազգային ռեկորդ։ 2015 թվականին արտարգանդային բեմնավորման օգնությամբ ծնվել է 482.6 հազար ճապոնացի, դա աշխարհում փորձանոթից ծնված բոլոր երեխաների մոտ 1/10-րդ մասն է կազմում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել