Շերտավոր խմորով պատրաստվող պիրոգի բաղադրատոմս, որը շատ համեղ է և ախորժելի տեսք ունի:

Բաղադրիչներ

Շերտավոր խմոր
115 գ կաթնաշոռ
50 գ շաքարավազ
½ թեյի գդալ վանիլին
400 գ թարմ հաղարջ
2 թեյի գդալ շաքարավազ
1 թեյի գդալ կարտոֆիլի ալյուր
1 ձու
2 թեյի գդալ շագանակագույն շաքարավազ
2 թեյի գդալ նուշ
Շաքարաջրով ջնարակ

Պատրաստման եղանակը

Սկզբում պետք է պատրաստել միջուկի կրեմը՝ խառնելով կաթնաշոռը, շաքարավազը և վանիլինը: Կրեմը քսել խմորաշերտի վրա կենտրոնով վերից վար:

Հաղարջը խառնել շաքարավազի և օսլայի հետ, լցնել կրեմի վրա:

Խմորը զգուշությամբ կտրատել նեղ շերտերով կենտրոնից դեպի ծայրերը. պետք է ստացվի 12 շերտ: Հյուսում ենք՝ շերտերը՝ խաչաձև միմյանց վրա բերելով միջուկի վրա:

Խմորի վրա ձու ենք քսում, վրան լցնում շաքարավազ և նուշ: Թխում ենք 190 աստիճանի ջեռոցում 35 րոպե: Պատրաստի պիրոգը զարդարում ենք շաքարաջրի ջնարակով. այն հեշտությամբ կարելի է պատրաստել շաքարի փոշով և կաթով: Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել