«Apple ամերիկյան կորպորացիան գարնանային շնորհանդեսի ժամանակ կներկայացնի նոր սմարթֆոն՝ iPhone 9»,- այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը։

Նա նաև նշել է, որ օրեր առաջ ներկայացված iPhone X-ը չի հանդիսանում սմարթֆոնների շարքի 10-րդ տարբերակը, դա պարզապես էքսկլյուզիվ, հոբելյանական մոդել է։ Թիմ Կուկի խոսքով՝ այն իր մեջ հավաքել է այն ամենալավը, որը եղել է «խնձորային» այլ սարքերում։

Նշվում է, որ iPhone 9-ն արմատապես չի տարբերվի նախորդներից, սակայն տեխնիկական բնութագրերով էապես կտարբերվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել