Azatutyun.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով համանախագահ, Կալիֆորնիայից ընտրված հանրապետական օրենսդիր Դեյվիդ Վալըդեոն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ: Այստեղ նա կառավարության պաշտոնյաների և Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ ծանոթացել է HALO Trust կազմակերպության ականազերծման ծրագրերին, որոնց ֆինանսավորմանը նպաստել է որպես Ներկայացուցիչների պալատի առաջատար անդամ: Այդ մասին հաղորդում է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակը:

Հաղորդագրությունում նշված է, որ երկու շաբաթ առաջ Վալըդեոն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում HALO Trust-ի ականազերծման աշխատանքներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության կոչ անող օրենսդրական լրացում, որը Ներկայացուցիչների պալատն ընդունել է՝ որպես 2018 թվականի արտաքին օգնության հատկացումների մաս:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել