Panorama.am-ը գրում է.

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի երազանք է՝ լինել դաշնակահարուհի կամ ջութակահարուհի, որովհետև՝ «Աստված որքան կյանք  տար ինձ, կկարողանայի նվագել»:

«Տարիքի հետ իմաստանանում ես, բայց կորցնում ես այն, ինչ ունես երիտասարդական տարիքում: Ձայնը: Այն  տարիքի հետ սկսում է տատանվել: Երբեմն ասում են՝ կարող ես դու նույնությամբ երգել, դու Արաքսն ես, քո ձայնը չի փոխվում: Բայց փոխվում է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արաքս Մանսուրյանը՝ պատասխանելով հարցին, թե այսօր ի՞նչի մասին է երազում Արաքս Մանսուրյան:

Նա նշեց, որ չի հարգում այն երգիչներին, ովքեր, չնայած ձայնը սկսում է տատանվել, կորցնում է որակը, բայց ագահությունն իրենց թույլ չի տալիս թողնել բեմը:

«Երբեք չեմ սիրում, որ հանդիսատեսը ծափահարի իմ նախկին կյանքի համար: Վիրավորական է ինձ համար»,- հավելեց երգչուհին:

Հարցին, թե ստեղծագործական գործունեության 50 տարիների ընթացքում ի՞նչ կարևոր ձեռքբերումներ կառանձնացնենք, Ձեզ համար ո՞ր փուլն է հարազատ, հոգեհարազատ, նա պատասխանեց. «Իհարկե, դուք կուզեք լսել, որ Հայաստանում ապրած տարիներիս ինձ ավելի հարազատ են: Իհարկե: Այդ հարցին պատասխանելը երկրորդական է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել