Yerkir.am-ը գրում է.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը։ Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես մասնակցում է համաժողովին։

Լրագրողների հետ զրույցում Փայլանը նշեց, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիսով հանդես կգա։

«Շատ ուրախ եմ, որ հոս եմ։ Այս անգամ պատգամավոր ըլլալով` կայցելեմ Հայաստան»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր մյուս հարցերին կպատասխանի ասուլիսի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել