Հայ-իսրայելական համագործակցության ակտիվացումը մեծացնում է Հայաստանի տարածաշրջանային կշիռը։ Դա առաջին հերթին պետք է դիտարկել Հարավային Կովկասում Իրանի և Իսրայելի շահերի ներկայացվածության տեսանկյունից։ Իսրայելի հետ գործակցության զարգացմամբ Հայաստանի տարածաշրջանային կշռի և ազդեցության մեծացման մասին են խոսում վերջերս իրանական կողմից Հայաստանին հասցեագրված մեսիջները։ Նախ` Թեհրանը հայտարարեց, որ քննարկում է տարածաշրջանի երկրներին սպառազինությունների մատակարարման հնարավորության հարցը, իսկ օրերս խոսվեց նաև Հայաստանի տարածքով Պարսից ծոցը Սև ծովին միացնելու հարցում աջակցման իրանական կողմի պատրաստակամության մասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել