Նա, որ Աստծուց է գալիս, բարձր է բոլորից։ Նա, որ այս աշխարհից է, այս աշխարհին է պատկանում և երկրավոր բաների մասին է խոսում։ Նա, որ երկնքից է գալիս, բարձր է ամենքից. նա վկայում է իր տեսածների և լսածների մասին, սակայն նրա վկայությունը ոչ ոք չի ընդունում։ Ով որ ընդունում է նրա վկայությունը, հաստատում է, թե Աստված ճշմարիտ է։ Նա, որ Աստծու կողմից է ուղարկված, Աստծու խոսքերն է քարոզում, որովհետև Աստված իր Հոգին ամբողջապես նրան է տվել։ Հայրը սիրում է Որդուն և ամեն ինչ նրան է հանձնել։ Ով որ հավատում է Որդուն, հավիտենական կյանք կունենա, իսկ ով որ չի հնազանդվում Որդուն, կյանք չի ունենա, այլ նրա վրա Աստծու պատիժը կգա։
(Հովհաննեսի ավետարան 3:31-36)

Մեր քարոզածը ոչ այս աշխարհի իմաստությունն է և ոչ էլ այս աշխարհը կառավարող ուժերինը, որոնց իշխանությունը շուտով պետք է խորտակվի: Մեր քարոզածը Աստծու իմաստությունն է… Այս աշխարհի իշխաններից ոչ մեկը չհասկացավ այդ իմաստությունը, որովհետև եթե հասկացած լինեին, չէին խաչի Տիրոջը:
(Պողոս առաքյալի առաջին նամակը կորնթացիներին 2:6-8)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել