Բաղադրությունը

Հաց

50 գրամ կարագ

1 պճեղ սխտոր

300 գրամ պանիր

կանաչ սոխ

կանաչի զարդարելու համար

 

Պատրաստման եղանակը

 

1. Տաքացնում ենք ջեռոցը 180-200 աստիճան, այդ ընթացքում կտրատում ենք կանաչ սոխը։


2. Հալեցնում ենք կարագը և դրա մեջ լցնում կտրատած սոխը և ճզմած սխտորը (սխտորը կարող եք նաև չավելացնել, եթե չեք սիրում)։


3. Հացը փոքրիկ քառակուսիների ենք բաժանում 2սմ-անոց, բայց դանակը ամենաներքև չենք հասցնում, այսինքն՝ ներքևի շերտից չենք առանձնացնում իրարից։


4. Հալեցրած կարագը սոխով լցնում ենք կտրած հացի վրա, արանքները։


5. Փաթաթում ենք ալյումինաթղթով և 10 րոպեով ջեռոց տեղափոխում։


6. 10 րոպեից հանում ենք վրան լցնում քերած պանիրը և էլի 10 րոպեով տեղափոխում ջեռոց։


7. Հանեք ջեռոցից, վրան շաղ տվեք զարդարելու համար նախատեսած կանաչին և մատուցեք, բարի ախորժակ :)


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել