Եգիպտացորենը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր: Նրա բաղադրության մեջ մտնում են ցինկ, երկաթ, կալիում, յոդ, նատրիում, կալցիում և Р, В, С, Е խմբերի վիտամիններ: Եգիպտացորենը նաև դիետիկ մթերք է` ցածր կալորիականությամբ:

Allwomen.net.ua-ն ներկայացնում է եգիպտացորենի օգտակար հատկությունները, որոնց մասին պետք է իմանալ.

1. Եգիպտացորենով կարող եք ազդել օրգանիզմի արյունաստեղծ պրոցեսների վրա` արյան մեջ ավելացնելով էրիթրոցիտների և երկաթի քանակությունը:

2.Եգիպտացորենը նոսրացնում է արյունը և կանխում խցանումների գոյացումը:

3. Հիպերտոնիկների համար շատ օգտակար են եգիպտացորենի մազիկները: Հարկավոր է դրանցից թուրմ պատրաստել և խմել:

4. Եգիպտացորենն ունի թեթև միզամուղ հատկություն, այդ պատճառով օգտակար է երիկամների համար:

5. Այն օգտակար է արգանդի խնդիր ունեցող կանանց համար, քանի որ ունի հանգստացնող հատկություն:

6. Եգիպտացորենի այլուրը օգտագործում են կոսմետիկ նպատակներով: Եգիպտացորենի ալյուրից և ձվի սպիտակուցից դիմակը մաքրում է դեմքի սև կետերը, ավելորդ ճարպը և փոշին:

7. Եգիպտացորենը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը և նպաստում ավելի երկար մնալ երիտասարդ ու գեղեցիկ:

Այդքան օգտակար հատկությունների հետ, սակայն, եգիպտացորենը կարող է նաև վնասակար լինել: Օրինակ՝ աղեստամոքսային տրակտի խնդիրներ ունեցողներին այն չի կարելի: Ինչպես նաև չի կարելի մարմնի անբավարար զանգված և ախորժակի խնդիրներ ունեցողներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել