Թեև այդ քիմիական նյութը եղել է Coke և Pepsi զովացուցիչ ըմպելիքների հիմնական բաղադրիչ մասերից մեկը դրանց ստեղծման առաջին իսկ օրից, Հանրային շահի հետազոտական կենտրոնը` CSPI–ն հայտնել է, որ կարամելի երանգն այլևս չի օգտագործվի զովացուցիչ ըմպելիքների արտադրության մեջ: Ընկերությունը հայտնում է, որ այն կարող է քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։

USA Today-ը հաղորդում է, որ ընկերությունը, հիմնվելով տարբեր հետազոտությունների վրա, ասել է, որ մարդկանց առողջության համար այդ վտանգավոր նյութն օգտագործելը միայն շագանակագույն երանգ ստանալու համար, անընդունելի է:

CSPI-ի գործադիր տնօրենն ասել է, որ հետազոտությունը ցույց է տալիս, որ 310 միլիոն ամերիկացիներից 15000-ը կդառնա քաղցկեղի զոհ՝ միայն կարամելի երանգի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել