Քենիայի Գարիսա շրջանում տեսանկարահանել են հազվագյուտ սպիտակ ընձուղտների՝ մոր և ձագի։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։

Տեսանյութը նկարահանվել է կենդանիների իրավունքների պաշտպանների կողմից և հանդիսանում է բնության մեջ նման ընձուղտների գոյության երրորդ ապացույց։

Չնայած այն բանին, որ կենդանիները լիովին սպիտակ են, այդուհանդերձ նկատելի են բծերի որոշակի ուրվագծեր, որոնք հանդիսանում են ընձուղտի սովորական գունավորման առանցքային տարր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել