Համացանցում հայտնվել է Հյուսիսային Կորեայի վերջին բալիստիկ հրթիռի արձակման տեսանյութը, որը թռել է Ճապոնիայի տարածքի վրայով և ընկել է Խաղաղ օվկիանոսը Հոկայդո կղզու մոտ: Տեսանյութը YouTube-ում հրապարակել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռուստատեսությունը:

Տեսանյութի նկարագրության մեջ ասվում է, որ խոսքը հյուսիսկորեական արտադրության միջին հեռահարության Hwasong-12 հրթիռի մասին է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի առավոտյան Հյուսիսային Կորեան իրականացրել է բալիստիկ հրթիռի հերթական արձակումը Ճապոնիայի ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել