Մի քանի օր առաջ ադրբեջանական գերությունից ազատագրված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը շարունակում է իր facebook-յան էջում պատմել Ադրբեջանում անցկացված օրերի և ազերի պաշտոնյաների հետ շփումների տպավորությունների մասին:
Լապշինն ապշած է ազերի բարձրապաշտոնյա դատախազների այն հայտարարություններից, որտեղ վերջիններս ափսոսանք են հայտնել, որ հայերի ցեղասպանությունը ամբողջական չի եղել: «Եթե ցեղասպանության ենթարկված լինեին, ապա մեզ համար հեշտ կլիներ», -ասել են ազերի դատախազները: Քոչվորների հետնորդները Լապշինին նաև պատմության դասեր են տվել և բացահայտել, որ հայերը գնչուներ են: Լապշինի համար սարսափելին նա է, որ այս հայտարարություններնն անում են ոչ թե անտուն ինչ-որ մեկը, այլ դատախազները, որն, ըստ բլոգերի, հայտնում են պետության տեսակետը: Լապշինը հարց է բարձրացնում, թե որտեղ է նոր Նյուրնբերգ: Չնայած, նա չի կասկածում, որ դրա ժամանակն էլ կգա:
Լապշինը մեղադրել է ադրբեջանական իշխանություններին գաղթականների շրջանում հակահայ քարոզ տանելու և վերջիններիս բոլոր դժբախտությունների մեջ հայերի մեղադրելու հաամր:
Լապշինը շարունակում է լուսաբանել #azeromarazm-ը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել