Սեպտեմբերի 16-ին, ժամը 15:35-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարահի 4-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գավառ-Սևան ավտոճանապարահի 4-րդ կմ-ին այրվում է «Mercedes» մակնիշի 25 OO 393 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16:26-ին, մարվել՝ 16:35-ին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել