Չիչխանը վիտամինների և միկրոտարրերի իսկական պահեստ է: Դրա պտուղները պարունակում են վիտամիններ В1, В2, С, Е, К և Р, ֆլավոնոիդներ, ֆոլաթթու, կարոտինոիդներ, բետաին, խոլին, գլյուկոզա, ֆրուկտոզա, ֆոսֆոլիպիդներ: Նաև հարուստ են խնձորի թթվով, կիտրոնաթթվով:

Ներկայացնում ենք չիչխանի օգտակար հատկությունները և դրա ճիշտ օգտագործումը:

1. Չիչխանի կեղևը և պտուղները պարունակում են սերոտոնին, ինչը շատ դրականորեն է ազդում նյարդային համակարգի վրա: Այն ոչ միայն կարգավորում է ստամոքսաղիքային տրակտի և սրտանոթային համակարգի աշխատանքը, այլև բարձրացնում է տրամադրությունը:

2. Ժողովրդական բժշկության մեջ առանձնակի հաճախ օգտագործվում է չիչխանի յուղը, որը հայտնի է իր մանրէասպան հատկություններով: Դեռ հնուց այս միջոցն օգտագործում են վերքերը բուժելու համար: Յուղն ավելացնում է սպիտակուցի պարունակությունը լյարդում, նպաստում է վնասված հյուսվածքների վերականգնմանը և լավացնում է լիպիդային փոխանակությունը:

3. Չիչխանի պտուղները պարունակում են բետա-սիտոստերին, որը լայնորեն հայտնի է իր հակասկլերոտիկ ազդեցությամբ: Դրա շնորհիվ չիչխանը համարվում է արդյունավետ միջոց աթերոսկլերոզի կանխարգելման և բուժման համար:

4. Եթե հազից եք տառապում, օգտագործեք չիչխանի հյութ մեղրով:

5. Ցինգայի (վիտամին С-ի սուր պակաս) դեպքում խորհուրդ են տալիս չիչխանի թեյ խմել: 5 գ չիչխանի չոր տերևների վրա 1 բաժակ եռացրած ջուր լցրեք, թողեք ըմպելիքը թրմվի: Այդ թեյը նաև շատ հարմար է ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման համար:

6. Օգտակար հատկություններով հայտնի են նաև չիչխանի սերմերի և պտուղների եփուկները: Սերմերով եփուկը հրաշալի թուլացնող միջոց է, պտուղների եփուկն արդյունավետ միջոց է ստամոքսի խոցի և տասներկումատնյա աղիքի բուժման համար: Ներկայացնում ենք եփուկի բաղադրատոմս, որը պետք է օգտագործել ստամոքսի հիվանդությունների դեպքում. 3 ճ/գ չիչխանի պտուղների վրա 500 մլ տաք ջուր լցրեք, եռացրեք 10 րոպե և քամեք: Խմեք օրական 2-3 բաժակ:

7. Չիչխանն օգտակար է նաև ցրտահարության դեպքում, այն օգտագործում են խոցերի և չիբանների բուժման համար: Բժիշկները խորհուրդ են տալիս պտուղները դնել մաշկի վնասված հատվածներին և վաննաներ ընդունել՝ ջրին բույսի տերևներով և ճյուղերով թուրմ ավելացնելով:

8. Տղամարդկանց չիչխանն առանձնակի անհրաժեշտ է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ վիտամին В: Այդ բնական միջոցն օգտագործվում է պոտենցիայի բարձրացման համար: Այդ դեպքում օգտակար են չիչխանի հյութը, թեյը, թուրմերը, թարմ պտուղները:

9. Չիչխանի տերևներով թուրմը հրաշալի միջոց է շաքարային դիաբետի կանխարգելման, ռևամտիզմի և պոդագրայի դեմ պայքարի համար: Դիաբետի դեպքում բույսի չորացրած տերևների 10 գ թրմեք 1 բաժակ եռացած ջրով:

Ներկայացնում ենք ձմեռվա համար այդ բույսի պատրաստման բաղադրատոմս:

Չիչխանի հյութ ձմեռվա համար

Անհրաժեշտ է՝

  • 350 մլ ջուր
  • 1 կգ չիչխանի պտուղներ

Պատրաստումը՝
1. Չիչխանի պտուղները մանրացրեք և լավ ճզմեք հնարավորինս շատ հյութ ստանալու համար:

2. Հյութը սառնարան դրեք: Չիչխանից մնացածի վրա տաք ջուր լցրեք 1:3 մզվածքի զանգվածի հաշվով:

3. Ամենը լավ խառնեք և թրմեք 20-30 րոպե: Պրոցեդուրան կրկնեք 2-3 անգամ:

4. Հյութը քամեք և տաքացրեք մոտավորապես մինչև 75 աստիճան, նորից քամեք, հյութը լցրեք ապակե տարաների մեջ, դրեք պաստերիզացման 85 աստիճանով: Կես լիտրանոց տարաները պաստերիզացրեք 15 րոպե, 1 լիտրանոց՝ 20: Տարաներն անմիջապես փակեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել