Շատերին է հայտնի արյան խտացման տարբեր նշանները, որոնք հիմնականում կապտուկներ են, որոնք չեն անհանգստացնում: Սակայն պետք է իմանալ, որ արյան որոշ խտացումներ վտանգավոր են: Խորհուրդ ենք տալիս այս ախտանիշների դեպքում անպատճառ այցելել բժշկի:

1. Վերջույթներից մեկի այտուցվածություն

Այտուցի ներսում կարող է լինել երակների խցանում կամ արյան խտացում, որը կարող է ազդել արյան շրջանառության վրա, նվազեցնել հիմնական օրգաններ թափանցող թթվածինը և նույնիսկ սրտի կաթված առաջացնել:

2. Ոտքերի ցավը

Դա շատ հաճախ երակների խցանման նշան է:

3. Կարմիր գծեր մաշկի վրա

Եթե դուք երակների մոտ նկատում եք կարմիր գծեր, և դրանք տաք են, անհապաղ դիմեք բժշկի:

4. Ցավ կրծքավանդակում խոր շնչառության ժամանակ

Դա կարող է լինել թոքերում արյան խտության արդյունք, որ կարող է հանգեցնել թոքային անբավարարության:

5. Շնչարգելություն

Եթե դուք դժվարանում եք խոր շունչ քաշել, դա նույնպես կարող է թոքերում արյան խտության արդյունք լինել:

6. Անբացատրելի հազ

Եթե դուք անսպասելիորեն սկսել եք հազալ առանց պատճառի, ստուգեք ձեր սրտի աշխատանքը, դիմեք բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել