Armenpress.am-ը գրում է.

Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումն Ադրբեջանում անցկացրած դաժան օրերի մասին՝ նման տեսակետ հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

«Լապշինի գործն ընդհանրապես դատարկ, անիմաստ նախաձեռնություն էր, եւ թե ինչու Ադրբեջանը մտավ դրա մեջ, մինչ այժմ չեմ էլ հասկանում: Ինձ թվում է՝ այն հետապնդում էր որոշակի նպատակներ՝ հաշվի առնելով, որ Լապշինը մի քանի երկրների քաղաքացի է՝ այդ թվում, նաեւ Ռուսաստանի եւ Իսրայելի, իրենից ներկայացնում է ինչ-որ մի նշանակալի դեմք, ում հայտարարությունները կարող են փոխել հասարակական կարծիքը: Ադրբեջանը պետք է լրջորեն մտածի իր գործողությունների մասին»,-ասաց նա:

Քաղաքագետը շեշտեց, որ ոչ մի «սեւ ցուցակ» Արցախը փակ չի պահի միջազգային հանրության համար: Նրա հավաստմամբ՝ դա երբեք չի լինի:

«Արցախ այցելել են եւ շարունակելու են այցելել լրագրողներ, պատգամավորներ եւ քաղաքական գործիչներ, քանի որ, հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, նրանք պարտավոր են այնտեղ լինել»,-եզրափակեց Ստանիսլավ Տարասովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել