Հիսուս ասում է. 
-Այս գործերը, որ ես կատարում եմ իմ Հոր անունով, դրանք իսկ վկայում են, թե ով եմ ես: Բայց դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք: Ես ճանաչում եմ իմ ոչխարներին. նրանք լսում են իմ ձայնը և հետևում են ինձ, և ես հավիտենական կյանք եմ տալիս նրանց. նրանք բնավ չեն կորչի: Ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ ձեռքից: Հայրս տվեց ինձ այդ ոչխարները, և ոչ ոք չի կարող նրանց հափշտակել իմ Հոր ձեռքից, որովհետև իմ Հայրը բոլորից ավելի մեծ է: Ես և իմ Հայրը մեկ ենք:
(Հովհաննեսի ավետարան 10:25-30)

Այս բաները գրում եմ քեզ, որպեսզի…իմանաս, թե ինչպե՛ս պետք է շարժվես Աստծու ընտանիքում, այսինքն՝ Աստծու եկեղեցում, որ սյունն ու խարիսխն է ճշմարտության: Եվ անհերքելիորեն մեծ է աստվածապաշտության խորհուրդը, որովհետև 
Աստված երևաց մարմնով 
և արդարացավ հոգով, 
հայտնվեց հրեշտակներին, 
քարոզվեց ազգերի մեջ, 
աշխարհը հավատաց, 
փառքով բարձրացվեց երկինք:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 3:14-16)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել