«Վանաձորի՝ օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում: Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակու­թյան հանդիպման մասին մեզ մանրամաս­ներ պատմեցին: Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, և ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաև դրսից ֆինանսական աջակցություն, որ­պեսզի Վանաձորն էլ ավելի ծաղկեցնի: Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողա­ցել համոզել, և հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել: Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղա­քին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել