«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վանաձորի օդից կախված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, պարզվում է, ներքին կոմպլեքսներ ունի իր լեգիտիմության հարցում։

Օրերս նրա և Փասադենայի քաղաքապետ Թերի Թորների գլխավորած պատվիրակության հանդիպման մասին մեզ մանրամասներ պատմեցին։ Հանդիպման ողջ ընթացքում Ասլանյանը րոպեն մեկ հիշեցրել է, որ ինքն ընտրված քաղաքապետ է, որ ժողովուրդը հենց իրեն է ընտրել, և ոչ մի խնդիր չկա, ու բնականոն հունով աշխատում է՝ ակնկալելով նաև դրսից ֆինանսական աջակցություն, որպեսզի Վանաձորն է՛լ ավելի ծաղկեցնի։

Սակայն Փասադենայի քաղաքապետին նա չի կարողացել համոզել, և հանդիպումը, կարելի է ասել, անպտուղ է անցել։ Մինչդեռ նախկինում Փասադենայից մեծ միջոցներ են նվիրաբերվել քաղաքին, որով վերանորոգվել են Վանաձորի բազում նախակրթարաններ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել