«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Նոր Սահմանադրության պահանջների համաձայն, ինչպես հայտնի է, կառավարությանն առընթեր մարմիններն առաջիկայում պետք է միավորվեն որևէ գերատեսչության հետ կամ՝ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով, նախարարության կարգավիճակ ստանան։

Մեր տեղեկություններով, քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու և տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը։

Ավելին՝ տեղեկություններ կան, որ Գալուստ Գրիգորիչն ամեն ինչ անում է, որպեսզի միավորված միավորի ղեկավար մնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Բայց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանն էլ պատահական մարդ չէ, և նրան դժվար կլինի լուսանցք մղելը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել