Արևելյան հորոսկոպի համաձայն՝ Երկրի վրա 5 տարերք կա՝ Ջուր, Կրակ, Մետաղ, Հող և Ծառ: Ամեն նորածին դրանցից մեկին է պատկանում: Յուրաքանչյուր տարերք ունի սեփական ներուժը, մարդկանց օժտում է առանձնահատուկ բնավորությամբ, մտածողությամբ, սովորություններով, հակումներով, հմտություններով: Ներկայացնում ենք ձեր ծննդյան տարեթվի վերջին թվի գաղտնիքը:

Հողի տարերք (8, 9)
Առանձնանում են հուսալիությամբ և համբերատարությամբ: Պատասխանատու են, ուշադիր մտերիմների հանդեպ: Լավ զարգացած ինտուիցիա և ամբիցիաներ ունեն, հավասարակշռված են, սովոր են խնդիրները լուծել նախապես մշակված ծրագրով, առանց ավելորդ հուզականության:

Տակտի հրաշալի զգացում ունեն, կարգապահ են և բոլոր ջանքերը ներդնում են աշխատանքում լավ արդյունքների հասնելու համար: Կարողանում են գնահատել փողը և հակված են արագ հարստանալու ֆինանսների ռացիոնալ օգտագործման հաշվին: Հողի տարերքը մարդկանց տալիս է պահպանողականության հակում: Այս մարդկանց բնավորության գերակա գծերը կարելի է անվանել բոլոր գործընթացները վերահսկելու ցանկությունը և վախն անծանոթից: Բնավորության բացասական գծերն են ագրեսիայի և համառության բռնկումները:

Կրակի տարերք (6, 7)
Արկածների և գործելու ծարավ են: Կամքի ուժ ունեն, էներգետիկ են, դա նրանց դարձնում է բնածին առաջնորդ և ղեկավար: Մրցելու հակվածությունն այս մադկանց ազարտ և հաղթանակի ծարավ է տալիս, ուստի հաղթանակի համար գրեթե ամեն ինչ կանեն:

Կրակի մարդիկ վառ խառնվածք ունեն, տանել չեն կարողանում մենակությունը: Ուստի ընտանեկան ջերմ հարաբերություններ են պահպանում, վաղ են ամուսնանում, իրենց շրջապատում են ստուգված ընկերներով: Սակայն դյուրագրգիռ խառնվածքի պատճառով հաճախ դրսևորում են ագրեսիա և հուզականություն, որոնք վանում են մարդկանց: Հավակնոտությունն այս մարդկանց համար հաճախ թերություն է: Հույզերի ազդեցության տակ նրանք կարող են սխալներ անել, որոնք շտկել հաճախ ստիպում են իրենց շրջապատող մարդկանց:

Ծառի տարերք (4, 5)
Առատաձեռն են և բարի: Ամուր կանգնած են ոտքերի վրա և ունեն արտակարգ մտավոր ունակություններ: Հակված են ստեղծագործական ունակությունների դրսևորման:

Հատկանշական են աշխատասիրությունը և համառությունը: Կարողանում են բաշխել ուժերը ցանկալիին հասնելու համար: Գոհանում են նրանով, ինչ վաստակում են ազնիվ և արդյունավետ աշխատանքով: Հրաշալի ընկեր են, ում վրա կարելի է հույս դնել, նախընտրում են թիմային աշխատանք՝ խուսափելով հսկողությունից և կառավարումից: Սակայն աշխատելու ձգտման պատճառով սխալ են գնահատում իրենց ուժերը և ստանձնում են ավելի շատ պարտավորություններ, քան կարող են կատարել որոշակի ժամկետում:

Ջրի տարերք (2, 3)
Ճկուն և հուզական են: Կարողանում են անկեղծորեն կարեկցել, օգնել, որքան կարող են, նաև հարմարվել շրջակա փոփոխություններին: Հրաշալի երևակայություն ունեն:

Ջրի տարերքի ներկայացուցիչները խորաթափանց են, կարողանում են շփման կետեր գտնել այլ մարդկանց հետ: Կարողանում են ամենապարզ լուծումներ և հեշտ ելք գտնել ստեղծված իրավիճակներից: Հաճախ դիմում են մարդկանց մանիպուլյացիայի ենթարկելու իրենց ունակություններին:

Մետաղի տարերք (0, 1)
Ուժեղ բնավորություն ունեն, անկախ են: Հաստատ են իրենց համոզմունքներում հակված չեն ուժեղ հույզերի դրսևորման: Առանձնանում են բարյացակամությամբ և օգնելու ցանկությամբ, շփման մեջ նախընտրում են հավասարակշռությունը և փոխադարձ հարգանքը:

Մետաղի մարդիկ վճռական են և վստահ: Նրանց պետք չէ շրջապատողների դրական արձագանքը, նրանք չեն ձգտում բազմության մաս դառնալ, նպատակներին հասնում են համառորեն և հետևողականորեն, շատերը նրանց կարող են նախանձել: Մետաղի մարդիկ հաճախ հակված են իմպուլսիվ լինելու՝ կապված նյութական անկախության և շքեղության ձգտման հետ: Հույզերի պոռթկումը նրանց կարող է ստիպել գերագնահատել սեփական հնարավորությունները և նեղ վիճակում հայտնվել ոչ անհրաժեշտ իրեր գնելու համար միջոցներ ծախսելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել