Ներկայացնում ենք գաղտնիքներ, որոնք բորտուղեկցորդները, օդաչուները և օդանավակայանների անձնակազմն են պատմել, որոնց մասին ուղևորների մեծ մասը չի էլ գուշակում:

1. Դուք թթվածին չեք շնչում

«Վերջին հնարավորության» դիմակներում խառնուրդը բավարար է 15 րոպե: Բալոնների խառնուրդը թթվածին չէ: Բակերում բարիումի պիրօքսիդով քիմիական կոկտեյլ է, որը փոխադրման համար ավելի անվտանգ է:

2. Ժամավճար

Եղե՞լ է, որ մնաք փակ ինքնաթիռում թռիչքուղում: Ինչո՞ւ դռները չբացել, որպեսզի ուղևորները մաքուր օդ շնչեն: Որովհետև ամբողջ անձնակազմը փող է ստանում միայն թռիչքի տևողության համար:

Տևողությունը հաշվվում է փակ դռների դեպքում:

3. Կայծակի հարվածներ

Տարածված կարծիքը, որ ինքնաթիռին կայծակ չի կարող հարվածել, ճիշտ չէ: Իրականում կայծակը միշտ հարվածում է ինքնաթիռին:

Ժամանակակից բոլոր ինքնաթիռները հատուկ պաշտպանություն ունեն նման դեպքերից: Ուղևորները նույնիսկ չեն զգում, երբ ինքնաթիռին կայծակ է հարվածում:

4. Օդաչուներին կարող են թունավորել

Ավիաընկերություններն ամեն ինչ անում են օդաչուների վրա ցանկացած հարձակում կանխելու համար: Նրանց խցիկի դռները միշտ փակ են, նրանց համար առանձնահատուկ սնունդ է բերվում: Կապիտանին և երկրորդ օդաչուին արգելվում է նույն ուտեստները պատվիրել:

5. Էլեկտրոնիկայի օգտագործման արգելք

2014 թ. հոկտեմբերին Ավիացիոն անվտանգության հարցերով եվրոպական գործակալությունը հատուկ թույլտվություն հրապարակեց՝ էլեկտրոնային սարքերը կարող են միացված մնալ ամբողջ թռիչքի ընթացքում: Դա վերաբերում է ոչ թե ուղևորներին, այլ ավիաընկերություններին:

Ավիաընկերությունների մեծ մասի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ ցանկացած էլեկտրական սարք էլեկտրամագնիսական դաշտ է ստեղծում, որը կարող է ազդել ինքնաթիռի սարքերի վրա:

6. Սնունդ օդանավում

Ամենը, ինչ մատուցվում է ինքնաթիռում, պատրաստվում է ինքնաթիռի սննդի ցեխում, սովորաբար գտնվում է օդանավակայանի տարածքում:

Ինքնաթիռի ուտելիքը շատ սահմանափակ պիտանելիության ժամկետ ունի՝ մի քանի ժամ:

7. Փրկվելու գաղտնիքը

Համարվում է, որ ինքնաթիռի ընկնելու դեպքում փրկվելու ավելի մեծ հնարավորություն ունեն պոչի մասում նստածները: Բանն այն է, որ վառելիքի բակերը (որոնք կարող են պայթել) գտնվում են սրահի միջնամասի տակ:

8. Ծածկոցները ոչ ոք չի լվանում

Անվճար բարձերը և ծածկոցները թռիչքից հետո պարզապես հետ են դնում, ոչ թե լվանում կամ ախտահանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել