Facebook սոցցանցը գործարկում է Crisis Response նոր բաժինը, որտեղ մեկ վայրում կհավաքվեն տեղեկություններ վերջին արտակարգ իրավիճակների մասին և հնարավոր կդառնա արագ հասանելիությունը Safety Check գործառույթներին։

Հաղորդվում է, որ Crisis Response-ը հասանելի կլինի առաջիկա շաբաթներին էկրանի գլխավոր էջից կամ բջջային հավելվածում մենյուի կոճակից։ Նորույթի օգնությամբ հնարավոր կլինի իրազեկել ընկերներին ու հարազատներին այն մասին, որ անվտանգության մեջ եք, ինչպես նաև տեղադրել արտակարգ իրավիճաների մասին հոդվածների, լուսանկարների ու տեսանյութերի հղումներ։

Գործառույթի միջոցով հնարավոր կլինի օգնություն խնդրել կամ օգնություն տրամադրել, ինչպես նաև կազմակերպել դրամահավաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել