ԱՄՆ նախագահի տիկինը՝ Մելանյա Թրամփը, իրեն հասցեագրված քննադատությունների տարափից հետո մարզակոշիկներ է կրել Ֆլորիդա կատարած այցի ժամանակ, որտեղ նախագահական զույգը հանդիպել է «Իրմա» փոթորկից տուժածների հետ։

The Daily Mail-ի փոխանցմամբ՝ քննադատությունների տեղիք էին տվել ավելի վաղ «Հարվի» փոթորից տուժած Հյուսթոն քաղաք կատարած այցի ժամանակ Մելանյայի կրած բարձրակրունկները։

Նշվում է, որ մինչ Ֆլորիդա հասնելը նրա հագին եղել են Chanel-ի տափակ կոշիկներ, իսկ աղետի գոտի հասնելուն պես նա անցել է մարզակոշիկների։

Картинки по запросу

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել