ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ով մասնակցել է հայկական արտադրանքի «Ոսկե նուռ» ամենամյա տոնավաճառի բացմանը, պատրաստակամություն է հայտնել զբաղվել Արարատ լեռը Հայաստանի կազմ վերադարձնելու հարցով։

«Ամեն ինչ կանեմ, որպեսզի մենք Կուրսկի կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքները, որպեսզի և՛ մոսկվացիները Հայաստանում, և՛ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը, և չառաջանա զգացողություն, որ մենք օտար ենք, առավել ևս, որ հայերն այդքան լավ են խոսում ռուսերեն»,- ասել է Ժիրինովսկին։

Նա նաև պատրաստակամություն է հայտնել մեծացնելու հայկական արտադրության ապրանքների՝ ռուսական շուկա մուտքի ծավալները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել