Շիրակի մարզպետը սեպտեմբերի 15-ին բնակարանների գնման վկայագրեր է հանձնել Արթիկի Սասունցի Դավիթ, 13 շենքի 12 ընտանիքի:
«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ երջանիկ բնակարանամուտ, ժամանակին կարողանաք բնակարաններ գտնել ու նորամուտ տոնել»,- վկայագրերի հանձնման ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ վկայագրերի գումարը հաշվարկվել է եռամսյակի ընթացքում համանման գործարքների միջինացված արժեքը հաշվի առնելով, այնպես որ բնակարան ձեռք բերելու համար պետական աջակցությունը բավականացնելու է բնակիչներին:

Սասունցի Դավիթ, 13 շենքում քարաթափման դեպքի առաջին իսկ օրից Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնակիչների անվտանգությունով մտահոգ, կազմակերպեց նրանց վարձով բնակվելու, արագ տեղավորման աշխատանքները: Չուշացավ նաև խնդիրը կառավարությունում բարձրացնելն ու կառավարության դրական արձագանքը:

Խնդրի լուծման նպատակով ՀՀ կառավարությունը 43 միլիոն 940 հազար դրամ գումար է նախատեսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել