Թեստին մասնակցելու համար պետք է միայն մեկ հարցի պատասխանեք:
Պատկերացրեք՝ օդանավակայանում կորած ճամպրուկ՝ առանց նույնականացման պիտակի: Միանգամից երկու մարդ պնդում է, որ ճամպրուկն իրենն է: Վեճը հարթել խնդրում են ձեզ: Փորձեք հասկանալ՝ ով պետք է վերցնի այդ ճամպրուկը:

Արդյունքները՝ ստորև:

Եթե ճամպրուկը տվեցիք ձախ կողմի աղջկան

Ըստ ամենայնի՝ շատ իմպուլսիվ մարդ եք, ում մտքի և սրտի պայքարում միշտ երկրորդն է հաղթում: Ձեզ համար դժվար է հեռուն նայել և երկարաժամկետ ծրագրեր կազմել:

Փոխարենը հրաշալի ընկեր եք՝ պատրաստ ցանկացած պահի թողնել ամեն ինչ և օգնության հասնել: Լավ երևակայություն ունեք, որն ամեն օր նոր հրաշալի գաղափարներ է ծնում:

Եթե ճամպրուկն աջ կողմի աղջկան տվեցիք
Լուրջ մարդ եք, ում վրա միշտ կարելի է հույս դնել: Երբեք հապճեպ որշումներ չեք ընդունում:

Ըստ ամենայնի՝ աշխատում եք մշտապես զարգանալ՝ նոր հմտություններ յուրացնելով և նոր թեմաների մեջ խորասուզվելով: Դրա շնորհիվ մարդկանց համար ձեզ հետ հետաքրքիր է:

Նախընտրեցիք հարցն ինքնուրույն չլուծել և ճամպրուկը հանձնեցիք օդանավակայանի ղեկավարությանը։
Դուք կոտրեցիք մեր թեստը: Դուք շատ խելամիտ վարվեցիք:

Ճիշտ պատասխանը
Նկարը լիքն է հուշումներով, որոնք պետք է օգնեն պարզել, թե ով է ճամպրուկի տերը:

Ճամպրուկի կորպուսը նույն գույնի է, ինչ ձախ կողմի աղջկա բլուզը:

Այդ հավակնորդուհին երկար գեղեցիկ մազեր ունի, իրերի վրա սանր կա:

Առաջին աղջիկը գեղեցիկ և բարի տեսք ունի, ոչ մի կերպ նման չէ խաբեբայի:

Բայց տեսնում ենք, որ ճամպրուկում հեռախոս կա, իսկ ձախ կողմի աղջկա ձեռքին արդեն այդպիսի գաջետ կա:

Ճամպրուկի վրա կոդով փական կա, իսկ աջ կողմի աղջկա ձեռքին գրառված թվերով թուղթ կա, որը կարող է կոդը լինել:

Բացի դրանից՝ ճամպրուկի անիվը կոտրված է, ուստի այն պետք է ուսին դրած տանել: Երկրորդ հավակնորդի վերնաշապիկի ուսի մասը սևացած է ճամպրուկի բռնակի հետ հպումից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել