Ես որ ասում եմ՝ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն սիամական երկվորյակներ են․․․ ախր մեկին մեկ իրար կրկնում են․ հա՛մ գործելաոճով, հա՛մ ինտելեկտուալ մականունավոր դեմքերի կոնսիստենցիայով, հա՛մ բեսպրեդելի ու կեղծարարության մեխանիզմներով:
Սրանից մի քանի օր առաջ աղմուկ էր բարձրացել, երբ պարզվել էր, որ Ֆեյսբուքում անցկացվող հարցումներից մեկի շրջանակներում Տարոնի վկաները «լցոնումներ» էին արել, ինչը զռռում էր մենակ նրանից, որ 80 տոկոս ձայն հավաքած Տարոնի օգտին քվեարկող օգտատերերի մեծ մասը չեչեն, ուզբեկ, ղրղզ, անգլիացի, մադագասկարցի ու էլի ինչ ազգի ասես չէր․․․ Դե հասկանալի է, որ ֆեյքեր էին:
Հիմա էլ պարզվում է, որ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջի համար լայյքեր հավաքելուց բարգավաճականներն են նույն մեխանիզմից օգտվել: Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Մարգարյանը անգամ հաշվել է Ծառուկյանի էջը լայքած ազգերի ներկայացուցիչների տոկոսային հարաբերակցությունը․
40.7%-ը լիտվացիներ են, 6,8%-ը՝ բրիտանացիներ, 6,2%-ը՝ ամերիկացիներ, 5,3%-ը՝ ուկրաինացիներ, ևս 26%-ը՝ այլ երկրների քաղաքացիներ: Համաձայն Socialbakers.com կայքի, որին Լևոն Մարգարյանը, Հայաստանի Հանրապետությունից վերոնշյալ էջը հավանել են Ծառուկյանի երկրպագուների ընդամենը 15%-ը:
Ես իհարկե հասկանում եմ, որ «Ժողովրդի հետ ու ժողովրդի համար»-ը՝ զուգակցված տրակտորների հետ, քաղաքագիտական նոու հաու է, բայց դե ոչ էն աստիճան, որ Ծառուկյանին դարձնի միռավոյ մասշտաբի առաջնորդ ու Բարգավաճ Լիտվա Կուսակցություն ստեղծելու նախադրյալներ լինի․․․
Ասում եմ՝ պիառշիկներ ջան, աշխատելուց նենց աշխատեք, որ ձեր գործատուներին անհարմար դրության մեջ չգցեք ու ծիծաղի առարկա չդարձնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել