Yerkir.am-ը գրում է.

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին անկեղծացել է հայրանալու մասին:

Ինչպես տեղեկացնում է Dailymail-ը՝ 56 տարեկանում հայրացած Քլունին պատմել է, թե ինչ փոփոխություններ են եղել իր կյանքում զույգ երեխաների ծնվելուց հետո:

Դերասանը հպարտությամբ շետել է այն փաստը, որ զույգերը չեն լացում՝ միաժամանակ անկեղծանալով, որ նրանց փոխարեն ինքն է լաց լինում:

«Նրանք չէ, բայց ես լացում եմ՝ օրական 4 անգամ: Քանի որ շատ եմ հոգնում»,-ասել է նա:

Քլունին պատմել է, որ տղայի՝ Ալեքսանդրի և դստեր՝ Էլլայի ծնվելուց հետո իր կյանքում արմատական փոփոխություններ են եղել:

«Ավելի քան 20 երեխայի կնքահայր եմ, սակայն այժմ հասկանում եմ՝ ինչ է նշանակում իսկական հայր լինել: Զույգ երեխաների հայր լինել միայն չի նշանակում գործերի կրկնապատկում. դա իսկապես ավելին է նշանակում»,-նշել է նա՝ անկեղծանալով այն հարցում նաև, որ երեխաների հետ ավելի շատ կինը՝ Ամալն է զբաղվում, քան՝ ինքը:

«Ես նրանց կաթի շշից բացի ոչինչ չունեմ տալու»,-կատակել է դերասանը:

Քլունին նաև պատմել է, որ արդեն ակներև է երեք ամսական երեխաների՝ մոր նկատմամբ կապվածությունը: «Տղան շատակեր է, իսկ աղջկա՝ հատկապես աչքերը շատ նման են Ամալին»,-հավելել է նա:

Անդրադառնալով ամուրիության ընթացքում իր ապրելակերպին՝ Ջորջ Քլունին չի թաքցրել իր զգացողությունները:

«Այն ժամանակ ես միայն իմ կարիերայի մասին էի մտածում: Ընդունել էի այդ իրականությունը Սակայն Ամալի հետ ծանոթանալուց հետո հասկացա՝ շատ լավ հարաբերություն ունենք, հետո էլ մեզ անընդհատ ժպիտ պարքևող զույգերը»,-ասել է Քլունին:

Քլունին նաև դժգոհել է գործի բերումով երեխաներից հեռու մնալու պարտավորվածությունից: «Առավոտյան երեխաներիս մայրն ինձ նրանց լուսանկարներն ուղարկեց: Մտածեցի՝ Աստված եմ, երանի նրանց կողքին լինեի»,-պատմել է Քլունին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել