Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայում հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ամենամյա փառատոնի բացմանը ներկա` Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ պատրաստ է զբաղվել Արարատ լեռը Հայաստանին վերադարձնելու հարցով. հայտնում  է Rusarminfo-ն:

«Ամեն ինչ կանեմ, որ մենք Կուրսկի կայարանում կարողանանք դիմավորել Երևան-Մոսկվա գնացքներ, որպեսզի ռուսները` Հայաստանում, իսկ հայերը մեզ մոտ իրենց զգան ինչպես տանը: Որպեսզի այնպիսի զգացողություն չառաջանա, որ մենք օտար ենք, առավել եւս, որ հայերն այդքան լավ են խոսում ռուսերեն»,- ասել է նա:

Ժիրինովսկին նաեւ նշել է, որ պատրաստակամ է անել ամեն ինչ, որպեսզի ռուսական շուկայում ավելի շատ լինեն հայկական արտադրության ապրանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել