Սեպտեմբերի 14-ին, ժամը 13.30-ին «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած միջադեպի բացահայտման ուղղությամբ ՀՀ ոստիկանության ձեռնարկած օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է հանցագործությունը կատարելու մեջ կասկածվողների ինքնությունը՝ 1957 թ. ծնված Ռաֆիկ Խաչատրյան, 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյան և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդով:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և նշում, որ ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ նրանց հայտնաբերելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ երեկ անհայտ անձը կամ անձինք ինքնաձիգից կրակ էին բացել Երևանում, զոհվել էր մեկ անձ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 1974 թվականին ծնված Գ.Մ-ն, մյուսը՝ Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող, 1978 թվականին ծնված Վահագն Աբգարյանը,  ծանր վիրավորում էր ստացել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել